Լրահոս
Օրվա լրահոսը

Ախր ԱԺ նախագահն ի՞նչ իմանա՝ ինչու հայկական զորքերը չեն անցնում հարձակման. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 06,2016 12:04

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին եւ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հայկական ուժերը հարձակում չեն սկսում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Մենք, ընդամենը լսելով միջազգային հանրությանը, կողմնակից ենք դրսեւորումը խաղաղ  ճանապարհով լուծելու  համար»։

«ՉԻ»– Մեղավորն, իհարկե, լրագրողն է, որ Գալուստ Սահակյանին այդպիսի հարց է տվել։ Ախր ԱԺ նախագահն ի՞նչ իմանա՝ ինչու հայկական զորքերը չեն անցնում հարձակման։

Եվ ընդհանրապես՝ պետք է հնարավորինս քիչ հարցեր տալ Գալուստ Սահակյանին։ Հիմա զվարճանալու ժամանակը չէ:

Բայց Գալուստ Սահակյանն էլ է մեղավոր։ Կարող էր, չէ՞, անհասկանալի մտքեր հայտնելու փոխարեն ասել, որ դա ԼՂՀ իշխանությունների եւ զինվորական ղեկավարության որոշելիքն է։

Այլ հարց է, որ Գալուստ Գրիգորիչի ձեւակերպմամբ դա կհնչեր մոտավորապես այսպես. «Մենք կողմնակից ենք այդ որոշման դրսեւորումը ԼՂՀ իշխանությունների հայեցակարգին թողնելու համար, որովհետեւ դատողություն գոյություն ունի ինքնուրույն միավորի առնչությամբ»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031