Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա». «Իրատես»

Մայիս 06,2016 12:00

Ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը նոր օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը մեծ հնչողություն է ստացել։ Նախագծով առաջարկվում է պետության երաշխավորմամբ 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջները պահպանել ստեղծվելիք համապատասխան բանկում։

Այս նախաձեռնությունը քննադատությունների պակաս չունեցավ, պատգամավորին համարեցին նույնիսկ «զինվորի մահվան դատավճիռ գրող»։ «Իրատեսի» հետ զրույցում քննադատություններին պատասխանեց նախագծի հեղինակը։

– Նախ՝ հոգեբանական կողմը հաշվարկե՞լ եք, որովհետև շատերը հենց այս դիտանկյունից են նայում նախագծին։

– Հոգեբանական խնդիրներից են խոսում այն մարդիկ, ովքեր չեն կարդացել նախագիծը։ Այս նախագծում որևէ պարտադրանք չկա, այսօր մենք ունենք օրենք, որը կամավորության սկզբունքով է աշխատում։ Ընդամենն այդ օրենքում մի փոփոխություն եմ արել՝ պետությունը պետք է երաշխավորի 18 տարեկան նորակոչիկների սերմնահեղուկի պահպանումը։

Մարդիկ առանց ընկալելու փորձում են եզրակացություններ անել կամ, կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա, ինչը ցույց է տալիս, որ դպրոցում կամ կյանքում սեռական կրթություն չեն ստացել։

Շատ քննադատությունների հումորով եմ վերաբերվում, այն տեսակետները, որոնցում ռացիոնալ հատիկ կա, փորձելու եմ հօգուտ նախագծի ծառայեցնել։ Կառավարության հետ հարցը քննարկել ենք, գործադիրում այլ մոտեցում ունեն, քանի որ ֆինանսական խնդիրներ կան։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031