Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Վայլեր. Կարծում եմ՝ Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Մայիս 06,2016 11:55

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին մայիսի 6-ին լրագրողները խնդրեցին անդրադառնալ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին:

Նա նշեց, որ կարծում է՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը. «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք այդ հարցում կունենանք մեծամասնություն, այսինքն՝ բանաձեւը համապատասխան հավանության կարժանանա: Այս պահին բանակցություններ են ընթանում խմբակցությունների միջեւ: Կարող եմ ասել, որ «ցեղասպանություն» բառը վերտառությունում տեղ է գտնելու, ինչպես նաեւ բանաձեւում անդրադարձ է լինելու կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը, ինչպես նաեւ կարեւոր կետ է, որ Գերմանիան աջակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին»:

Հարցին, թե հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, արդյոք ճնշումներ նկատվե՞լ են, Ալբերտ Վայլերը պատասխանեց, որ բանաձեւի հետ կապված թուրքական կողմից արդեն արձագանքներ կան. «Սակայն, ինչպես կոալիցիոն կուսակցությունները, նաեւ ընդդիմադիր կանաչները ղեկավարության մակարդակով հայտարարել են, որ ամեն դեպքում հունիսի 2-ին դա արվելու է: Եվ ինձ համար էլ է կարեւոր է, որ հունիսի 2-ին ընդունվի բանաձեւը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031