Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման ներում է շնորհել 58 բանտարկյալի. The Hill

Մայիս 06,2016 11:43

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկրի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 58 անձ ազատ կարձակվի, որոնց թվում կան նաև ցմահ դատապարտված կալանավորներ։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։

Օբամայի հայտարարած համաներումով ազատվող դատապարտյալների մեծ մասը քրեակատարողական հիմնարկներում է հայտնվել թմրանյութերի վաճառքի և տարածման մեղադրանքներով։ Ուշագրավ է, որ հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու ինչպես վերջերս ձերբակալվածները, այնպես էլ 1990-ականներից իրենց պատիժը կրող դատապարտյալները։

Իր պատիժը կրողներից մեկը, օրինակ, դատապարտվել է 1994թ.՝ 5 կիլոգրամ կոկաին ձեռք բերելու և այն վաճառելու մեղադրանքով։ Համաներմամբ ազատ արձակվողների զգալի մասը իրենց պատիժը կրելու վայրից ազատ կարձակվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին։

Տեղեկացնենք նաև, որ 2014թ. ի վեր նախագահ Օբամայի որոշմամբ արդեն իսկ ազատ է արձակվել 90 դատապարտյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031