Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Շումեյկո. «Ճիշտ կլինի Ղարաբաղը հիմա անկախ պետություն ճանաչել». «Ժողովուրդ»

Մայիս 06,2016 11:41

22 տարի առաջ մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց պայմանագիր, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին եւ հարաբերական խաղաղությանը։

Բիշքեկյան արձանագրության տակ պատվիրակությունների անունից ստորագրել է նաեւ այն ժամանակ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն։ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել վեհաժողովի նախկին նախագահին։

 – Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում Ռուսաստանի պահվածքը, երբ հրապարակավ հավասարության նշան դրվեց ռազմավարական դաշնակից Հայաստանի եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ։

– Ռուսաստանն այլ կերպ չի կարող վարվել։ Պետք է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի միջեւ պահպանի բարիդրացիական հարաբերություններ, չնայած որ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ են առկա։ Սակայն պետք չէ վիճել ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմի հետ, այլ պետք է պահպանել խաղաղություն եւ գտնել հարցի լուծման տարբերակներ։

– Բայց արդյո՞ք այդ խաղաղությունը չի վտանգում հենց ինքը՝ Ռուսաստանը՝ յուրաքանչյուր օր Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին զինելով։

– Իհարկե, չկա ավելի անբարոյական բան, քան, առհասարակ, զենքի վաճառքը։ Սակայն մեծ թվով երկրներ են զբաղվում զենքի վաճառքով։ Հարցը դրանում չէ, այլ նրանում, որ զենքի վաճառքով զբաղվելը ենթադրում է երկարատեւ պայմանագրեր, որոնք չես կարող միանգամից չեղարկել։

– Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերն այս ուղղությամբ բավարա՞ր են։

– Մինսկի խումբը պետք է փորձի գտնել փոխզիջման տարբերակներ։ Ճիշտ կլինի Ղարաբաղը հիմա անկախ պետություն ճանաչել, չնայած նրա փոքր լինելուն։ Իհարկե, դրա համար պետք է հանրաքվե լինի, եւ մարդիկ պետք է կարծիք արտահայտեն։

– Հայաստանում այժմ կառավարական մակարդակով քննարկվում է Արցախի ճանաչման հարցը։ Ըստ Ձեզ՝ այժմ դա ճի՞շտ լուծում է։

– Իհարկե, դա միայն քայլ առաջ կլինի, քանի որ նրանք ինքնուրույն են, եւ հետագայում պետք է ինքնուրույն որոշեն՝ որեւէ մեկին միանան, թե ոչ։ Ոչ մի պետություն չի կարող միայնակ գոյատեւել։ Դիտարկենք հենց Վրաստանն ու Օսեթիան, Վրաստանն ու Աբխազիան. նրանք անկախ են։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031