Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք նախարարը Հայաստանի հիւլէակայանին դէմ բողոքելու կոչ կ՛ընէ Թուրքերուն

Մայիս 06,2016 11:04

Թուրքիոյ զանազան նահանգներու մէջ կը շարունակուին բողոքի ձայներ հնչել Մերսինի մէջ կառուցուելիք հիւլէակայանին դէմ, եւ պարբերաբար բողոքի ցոյցեր կը կատարուին այդ պատճառով։

Պոլսոյ «Մարմարա»-ն կը հաղորդէ, թէ ուժանիւթի նախարար Պերաթ Ալպայրաք իր կարգին կը պնդէ, որ Թուրքիա չի կրնար հրաժարիլ այս ծրագիրէն, որ երկիրի ապագային համար «յոյժ կարեւոր» է։

Կայանի վտանգներուն մասին բողոքողներուն հակադարձելով՝ նախարարը իր խօսքը կապած է Հայաստանի հիւլէակայանին ու յայտնած է, որ եթէ ցուցարարները բողոքել կ՛ուզեն, ապա թող բողոքեն Մեծամորի կայանին դէմ, նշելով, որ անիկա Թուրքիոյ սահմանէն միայն 10-20 քիլոմեթր հեռու է։

«Ես ցուցարարներուն կը յանձնարարեմ, որ անոնք իրենց ջանքերը կեդրոնացնեն Հայաստանի կայանին դէմ բողոքելու վրայ։ Անով, անոնք Թուրքիոյ աւելի՛ մեծ բարիք գործած կ՛ըլլան։ Մեծամորի կայանը 40 տարիներ առաջուան արհեստագիտութեամբ կառուցուած է եւ սպառնալիք է ո՛չ միայն Հայաստանի, այլեւ՝ ամբողջ աշխարհին համար», եզրակացուցած է նախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031