Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատներով հայ` թուրք կնոջ բացահայտումները. Ցուցադրվել է հայ կինոռեժիսորի վավերագրական ֆիլմը. mynews.am

Մայիս 06,2016 10:59

Թուրք կինը, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է, ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի հերոսուհին է դարձել:

Ցեղասպանության հետևանքներին անդրադարձող ֆիլմի հիմքում մի կողմից տառապող, մյուս կողմից ցեղասպանությունը հերքող կնոջ` Մայայի ինքնության, ինքնորոշման, նրա հոգում ընթացող հակադիր ապրումներն ու բացահայտումներ են:

«Մեզ համար կարևոր էր ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որն անձնական պատմություն է ներկայացնում, թե ինչպես է պատմական շրջադարձային իրադարձությունը մինչ այսօր ազդում մեզ վրա»,- ասում է կինոռեժիսորը:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի պրեմիերիան վերջերս է տեղի ունեցել ԱՄՆ-ում` MGN Five Star Cinema-ում:

Untitled-1

Հայ կինոռեժիսորը ֆիլմի աշխատանքները սկսել է իրականացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Մեզ հետ զրույցում պատմում է, որ երբ մոտենում էր ապրիլի 24-ը, սկզբում միտք ուներ՝ նկարահանել տարբեր երկրներից Հայաստան ժամանող հայերի երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ ներկայացնելով համախմբված և վերապրող ազգին: «Բայց ես միշտ ասում եմ՝ ”Dream big”: Ամենամեծ բանը, որը կարող ես մտածել, դա մտածի՛ր: Մտածեցի, իսկ եթե գտնե՞մ մի թուրքի, որն իր մեջ հայի արյուն ունի, և գնամ, նրան վերցնեմ ու միասին գնանք Ծիծեռնակաբերդ: Ու սկսեցի փնտրտուքները…»:

Նարեն պատմում է, որ հիմնական բարդությունն այն էր, որ դժվար էր գտնել մեկին, ով իր մեջ հայի արյուն ունենա և չվախենա խոսել այդ թեմայով:

«Ուրախ եմ, որ, ի վերջո, գտա Մայային, ով շատ սիրուն ձևով ներկայացնում է կոնֆլիկտը,- ասում է կինոռեժիսորը և ավելացնում,- ֆիլմը մարդկայնության վերքերի մասին է:»

«Ֆիլմը պատրաստելով` ես հասկացա, որ տխուր իրողությունն այն է, որ ցեղասպանությունը չի ավարտվել այն պահին, երբ սպանությունները դադարել են: Դրա հետևանքները, ըստ էության, շարունակվում են և անցնում սերնդեսերունդ»,- նշում է նա:

Կինոռեժիսորը պատմում է, երբ սկսել էր ֆիլմի աշխատանքները, թվում էր՝ այն շատ մեծ քայլ է լինելու. «Ես գնում էի Թուրքիա մարդկություն փնտրելու, փորձում էի մարդկային սրտերն արթնանցնել, բայց ես հասկացա, դեռ մենք այն տեղում ենք, որտեղ ժխտում ենք ցեղասպանությունը: Բայց այն փաստը, որ գոնե ինչ-որ մարդկային երկխոսություն է ստեղծվում, շատ կարևոր է»:

Ֆիլմի ցուցադրություններ են նախապատրաստվում ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում:

Untitled-2

«Ես շատ կուզենամ այս ֆիլմով հասնել նաև Թուրքիա: Քանի որ, կարծում եմ, որ մարդկանցից է գալու փոփոխությունը, ուզում եմ թիրախավորել այն 100 հազար մարդկանց, ովքեր դուրս եկան Թուրքիայի փողոցներ ու գոռացին, որ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Փոփոխությունն այդ մարդկանցից է գալու, ոչ թե իշխանություններից»,- նշում է նա:

Կինոռեժիսորն ասում է, որ ֆիլմն ուղղված է ավելի շատ օտարների համար` ցուցադրելու ֆիլմում նկարագրվող փաստերի և դրանք իրենց իրական անվանումով չկոչելու հանգամանքը:

Նարեն պատմում է, որ շատ տարբեր ազգերի մարդիկ էին գալիս ֆիլմի պրեմիերիային, մասնակցում էին ֆիլմի ցուցադրությանը անգամ՝ 2-րդ, 3-րդ անգամ: «Այս ֆիլմը պատրաստելով ես հասկացա, որ իսկապես արվեստը կարող է բուժել. ես տեսա մարդկանց, որ լացելով դուրս էին գալիս կինոդահլիճից, կարևոր է, որ իմ հոգին կարողացավ իրենց հոգուն դիպչել: Ես ցանկանում եմ ավելի մարդկայնացնել այս հարցը և արթնացնել մարդկային սրտերը: Այս ֆիլմը շատ փոքրիկ քայլ էր ընդամենը, բայց եթե կարողանանք միշտ այդ փոքր քայլը անել, մի օր այն մեծ քայլ կդառնա»:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի թրեյլերը հասանելի է այստեղ:

 

Ֆիլմի պրեմերիայից լուսանկարները` Ka’mera Productions-ի:

mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031