Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մանարյան. «Կարգուկանոն էլ կար, ուտելիք էլ ժամանակին կար, մենք ոչ մի բանի կարիք չունեինք». «Հրապարակ»

Մայիս 06,2016 10:48

Դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը, որը վերջերս է վերադարձել Արցախից, մեկնել էր այնտեղ «Ամարաս» հատուկ գումարտակի մեջ՝ Աշոտ Աղաբաբյանի հրամանատարությամբ։

Ինչ վերաբերում է բանակում այս օրերին սննդի եւ օգնության անհամաչափ բաշխմանը, ապա Քրիստ Մանարյանը նշեց, որ իրենք կոնկրետ ոչնչի կարիք չեն ունեցել. «Այն, ինչ որ մենք տեսանք, լրիվ հակառակն էր։ Միշտ ամեն ինչ, իսկապես եմ ասում, տեղում էր, միգուցե դա «Ամարասի» Արթուրի Ալեքսանյան, Աշոտ Աղաբաբյանի շնորհքն է, գուցե նաեւ դա, բայց կարգուկանոն էլ կար, ուտելիք էլ ժամանակին կար, մենք ոչ մի բանի կարիք չունեինք, իսկապես։

Միայն մի բանի կարիք ունեինք, որ արագ կողմնորոշվեինք, հասկանայինք ինչ ենք անում, ինչի համար ենք այնտեղ։ Դա էլ հասկացանք՝ մարտական հերթապահություն, հենց այդպես էլ կոչվում է, հո ամեն վայրկյան պատերազմ չէ, ուղղակի սպասում ես, որեւէ բան եղավ՝ հայրենիքիդ հանդեպ պարտքը կատարես։

Բայց ես էլ եմ կարդում Ֆեյսբուքում, նույնիսկ անդրադարձել եմ դրան, որ, ասենք, նույն այդ չարաբաստիկ պլաշ-պալատկաները մենք մեր ընտանիքով հազարից ավելին կարողացանք կարել տալ, ուղարկում ենք, դրսից մարդիկ փող են ուղարկում, ճիշտ են անում՝ խնդրում են մեր ամեն քայլը լուսանկարել, որ մենք փաստացի կարողանանք ապացուցել, որ ոչ մեկ այդ փողից կոպեկ չկերավ։ Կան երեւի տեղեր, որտեղ չեն հասնում, բայց չեմ կարող ասել, որ համընդհանուր բնույթ է կրում։

Ես ընդամենը գտնում եմ, որ պետք է բոլորն աշխատեն այս ուղղությամբ։ Եթե ինչ-որ մեկը թերանում է, միանգամից երեւում է, այ, դա էլ պետք է չլինի, ոչ մի զինվոր չպետք է մնա առանց այդ պլաշ-պալատկայի կամ քնապարկի»

 

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031