Այսօր առավոտյան Ախուրյանի «Մոր ու մանկան» հիվանդանոցում ծնվել է Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը՝ Անահիտը:
Aravot.am-ի հետ զրույցում կինը՝ Անուշ Օհանյանը, ասել էր, որ աղջկան անվանելու են Հրաչի մոր անունով՝ Անահիտ, այդպես էին որոշել ամուսնու հետ:
Հիշեցնենք, որ Անուշը ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է բնակության Գյումրի, իր փաստաթղթերն է վերցրել Ստեփանակերտի համալսարանից՝ ուսումը Գյումրու մանկավարժականի աշխարհագրության ֆակուլտետում շարունակելու:
Կարդացեք նաև
Վաղ առավոտից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղեղված է շնորհավորանքներով. «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանի էջում ընթերցում ենք. «Բարի լուր. Այսօր առավոտյան Ախուրյանի մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ եկավ Թալիշում նահատակված, 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի առաջնեկ դուստրը՝ Անահիտ Հրաչի Գալստյանը: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Գալստյանների ընտանիքին փոքրիկի ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով փոքրիկին և իր մայրիկին առողջություն: Վարդան պապին, Անահիտ տատիկին և փոքրիկի հորեղբորն առանձնահատուկ շնորհավորանքներ, ամենակարևորը քաջառողջություն բոլորիդ և ասում, Աստված պահապան Ձեր ընտանիքին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանի
Աստված պահապան լինի փոքրիկին և հավերժ փառք նրա նահատակված հորը` ազգի նվիրյալ սպա ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ: