Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Բանանցից» կրած պարտությունից անմիջապես հետո «Միկայի» ղեկավար կազմում կադրային փոփոխություններ են կատարվել: Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, Խորեն Հովհաննիսյանը «Միկա» ակումբի նախագահի պաշտոնից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Պաշտոնը լքել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ակումբի նախագահի պարտականությունները դրվել են Արմեն Պետիկյանի վիա, իսկ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Շահգելդյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2016