Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ այդ ընթացքում Հայաստանի մյուս սահմանին. «Ժամանակ»

Մայիս 06,2016 09:22

Հայաստանի հանրության ուշադրության ահռելի մասը հասկանալիորեն բևեռված է արցախյան խնդրին և այնտեղ տեղի ունեցող և ռազմական, և քաղաքական ու դիվանագիտական իրադարձություններին: Սակայն այս ընթացքում մեկ այլ ուղղությամբ տեղի են ունենում ոչ պակաս հետաքրքրական զարգացումներ, որոնք անմիջականորեն չառնչվելով արցախյան խնդրին, այնուհանդերձ ունեն մեծ նշանակություն նաև այդ տեսանկյունից, կամ կարող են ունենալ մեծ նշանակություն:

Թեև այստեղ, իհարկե, խնդիրը լոկ արցախյան գործընթացը չէ, այլ Հայաստանն ընդհանրապես, քանի որ խոսքը վերաբերում է Թուրքիայում և Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձություններին: Թուրքիայում հրաժարական է տվել վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որը նախագահ Էրդողանի կուսակիցն էր և կուսակցությունում երևի թե երկրորդը իր հեղինակությամբ ու միջազգային ճանաչումով, իսկ միջազգային ասպարեզում գուցե ավելի հեղինակավոր կամ ընդունելի, քան Էրդողանը: Էրդողան-Դավութօղլու հակասությունը, խոշոր հաշվով, նոր չէ, այն հատկապես սրվեց վերջին տարվա ընթացքում, երբ Էրդողանը որոշեց Թուրքիան դարձնել նախագահական գերկառավարումով պետություն, նաև սահմանափակելով ժողովրդավարական մթնոլորտը:

Այդ իմաստով, Դավութօղլուի հրաժարականը Թուրքիայում կարող է դիտվել որպես Թուրքիայի, այսպես ասած, «մոնարխիզացիայի» դրսևորում, որտեղ հաստատվում է Էրդողանի գերիշխանություն: Մյուս կողմից, սակայն, Դավութօղլուի հրաժարականին նախորդող օրը հրապարակվել էր Եվրոպական հանձնաժողովի զեկույցը Անկարայի հետ առանց վիզային ռեժիմի հարաբերության մասին, որտեղ ըստ էության հայտարարվում է, որ Թուրքիան գործնականում գրեթե պատրաստ է դրան, քանի որ կատարել է պարտավորությունների մեծ մասը, ու դինամիկան պահպանելու դեպքում արդեն մեկ-երկու ամսից ամեն ինչ կարող է պատրաստ լինել: Ակնհայտ է, որ Եվրամիությունը կարկանդակ է հյուրասիրում Անկարային:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք դա Դավութօղլուի հրաժարականը կանխելու և Էրդողանի, այսպես ասած, հակակշիռ պահելու վերջին փորձ էր, թե՞ այստեղ առկա է շատ ավելի ընդգրկուն ու լայն մի գործընթաց, որը վերաբերում է Թուրքիայում առավել խորքային տրանսֆորմացիաներին՝ նաև Թուրքիայի միջազգային դերի համատեքստում: Արդյո՞ք Եվրամիության այդ դիրքորոշումը վայելում է ԱՄՆ աջակցությունը: Խոսք կա Թուրքիային եվրոպակա՞ն, թե՞ ընդհանրապես եվրատլանտյան կարկանդակի մատուցման մասին: Հետաքրքրական հարց է, թե ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով է դա արվում: Արդյո՞ք սիրիական միգրացիոն ճգնաժամում Անկարայի ավելի կառուցողական դերակատարման համար: Հազիվ թե:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031