Ազատության հրապարակում օգնություն է հավաքվում Արցախի զինվորի ու նրա ընտանիքի համար: Երեկ հանգանակության պատասխանատուն Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են մարդիկ իրենց դրամապանակի 500 դրամից 100 դրամը հանում ու ուղարկում զինվորին: Ուշագրավ է, որ հանգանակություն անողները չեն էլ ուզում ստորագրություն թողնել, ասում են՝ ինչի՞ համար, թող մարդիկ չիմանան, ես տալիս եմ:
Ազատամարտիկի խոսքերով՝ «Էդ չունեւորի 100 դրամն ավելի շատ ենք համարում, քան թե ունեւորի տված 20 հազար դրամը: Այսօր 25 հազար դրամ է հավաքվել, որից 20 հազարը գերմանացիներ եկան, իրենք են տվել: Ժողովուրդն էս չքավորության, անաշխատունակության մեջ իր չունեցածից է տալիս, քանի որ գիտի՝ բանակն է իրեն պահողը, իրենց երեխեքն են զոհվում, իսկ ովքեր միլիոններ ունեն, ոչինչ չեն տալիս»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2016