Օրերս Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել՝ մեր օրերին համահունչ: 2016թ. Հայաստանն էր՝ երեխաների աչքերով: Աշակերտները երգեցին հայրենասիրական երգեր, բոլորը մեկ մարդու նման երդվեցին ծառայել հայրենիքին, նաեւ պարեցին հատուկ այդ օրվա համար բեմադրված Անմոռուկների պարը: Ցերեկույթի սկզբում հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու աշակերտների պատրաստած նավերի ցուցահանդեսը, իսկ ավարտին այդ նավերը ներս բերվեցին դահլիճ՝ խորհրդանշելով Ծովից ծով Հայաստանի երազը:
«Առավոտ» օրաթերթ
05.05.2016