Բրիտանական հանրահայտ Iron Maiden ռոք խումբը ստիպված է եղել վերանայել երկացանը՝ Չինաստանում հանդես գալու համար: Դա եղել է Չինական կառավարության պահանջով, իսկ համաշխարհային շրջագայության շրջանակներում խումբը համերգ ունի նաեւ Պեկինում եւ Շանհայում:
The Guardian-ի փոխանցմամբ՝ արգելվել է բեմի վրա հայհոյել նաեւ խմբի մենակատար Բրյուս Դիկինիսոնին, թեեւ վերջինս, այնուամենայնիվ, մի քանի խիստ արտահայտություն արեց ու ակնարկեց, որ իրենց խմբին գրաքննել են: Iron Maiden-ը չի դիմել նաեւ պիրոտեխնիկական միջոցների կիրառմանը ու հրավառությանը, ինչը սովորաբար լինում է իրենց համերգների ժամանակ: Այնուամենայնիվ, Iron Maiden-ը շատ չի նեղսրտել, քանի որ տեղյակ է եղել, որ ժամանակին Չինաստանում նույն ճակատագրին է արժանացել նաեւ The Rolling Stones-ը:
«Առավոտ» օրաթերթ
05.05.2016