Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը դրամական օժանդակություն հանձնեց ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ Վայոց ձորի մարզից ԼՂՀ պաշտպանական դիրքերում զոհված և վիրավորված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին:
Դրամական միջոցները մարզպետարանին տրամադրել է ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզերի միջև Համագործակցության հուշագիր է ստորագրվել 19. 04. 2011 թվականին:
Վայոց ձորի մարզպետարան