Մայիսի 4-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ասաց. «Ժողովուրդ, մենք հասկանում ենք ձեր սոցիալական խնդիրները, նաեւ` պրոբլեմները, ամեն ինչը, բայց նաեւ պիտի հասկանանք, որ մեր ռեսուրսները սահմանափակ են: Բազմաթիվ առիթներով ես հնչեցրել եմ տարբեր հարթակներից`մենք չունենք նավթ, չունենք գազ, չունենք ծով, չունենք ելք դեպի ծով, շրջափակման մեջ ենք, բայց մենք այսօր որեւէ մի սոցիալական ծրագիր չենք կրճատում ու չենք էլ կրճատելու: Եվ ամեն ինչ պետք է անենք, որ ժամանակին թոշակ ստանան, նպաստ ստանան, մեր մանկավարժները աշխատավարձ ստանան, բժիշկը ստանա, բոլորը, գիտնականը ստանա:
Ամեն դեպքում բայց դա մեծ, բարդ դժվարություններ է, բայց դա ձեր գործը չէ, իշխանությունների, մեր գործն է, մեր կառավարության գործն է:
Մենք որոշումներ ենք կայացնում ոչ ստանդարտ, ստիպված ենք, շարունակելու ենք կայացրել,փորձելով մեր ուժերը համախմբել, մեր ռեսուրսները փորձում ենք արդյունավետ օգտագործել» :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սա “պրառաբի” մակարդակի խոսակցություն է, ոչ թե պետության վարչապետի ելույթ: Նշաձողը բարձրացնելու ժամանակն է: