Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվածը՝ իր անելիքների մասին. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2016 11:39

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը քննարկելու է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։

Այդ պաշտոնում առաջադրվել է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը, եւ արդեն կասկած չկա, որ ԼՂՀ ՄԻ երկրորդ պաշտպանը հենց նա է լինելու։

– Պարոն Մելիքյան, կարծում եք, ապրիլի 2-ից հետո ԼՂՀ օմբուդսմենի գործունեության մեջ ինչ-որ բա՞ն պետք է փոխվի։

– Աշխատանքի շատ մեծ ծավալ կա։ Նախ, դուք գիտեք, որ նախկին օմբուդսմենը միջանկյալ զեկույց է հրապարակել ապրիլի 2-5-ի ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունների վերաբերյալ։ Նրանց կողմից մարդու իրավունքների, միջազգային հումանիտար խախտումների վերաբերյալ 2 օր առաջ լրացուցիչ փաստաթուղթ է հրապարակվել, որը մի քանի կոնկրետ հարցերի կապակցությամբ իրավական գնահատական է։ Եվ այդ ամենը պետք է շարունակական լինի, պետք է միջանկյալ զեկույցը վերջնական զեկույցի վերածելու ուղղությամբ աշխատանք կատարվի։ Դա ամենակարեւոր, բայց ոչ միակ ուղղությունն է։ ՄԻ պաշտպանի մանդատը ՄԻ ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի, նրանց իրավիճակին հաղորդակից դարձնելու բավականին մեծ հնարավորություն է տալիս, ու ես փորձելու եմ իմ ուժերի ներածին չափով կատարել այդ աշխատանքը այն դեպքում, եթե ԼՂՀ ԱԺ-ի կողմից իմ՝ որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը հաստատվի։

– Փաստորեն, ԼՂՀ ՄԻ պաշտոնում Ձեր գործունեության նպատակը կամ թիրախը ավելի շատ լինելու է միջազգային կառույցներում Արցախի հանրության իրավունքները պաշտպանելը, քան թե ներքին խնդիրները։

– Լինելու է Արցախի ժողովրդի շահերի ներկայացումը։ Այս պահին Արցախի քաղաքացիների ամենակարեւոր հարցը նրանց անվտանգությանը սպառնացող իրավիճակն է, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից իրականացված նաեւ սպառնացող գործողություններով, միջազգային

իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով։ Բայց Մարդու իրավունքների որեւէ պաշտպան չի կարող չզբաղվել նաեւ ներքին խնդիրներով, բնականաբար դա լինելու է իմ գործունեության մի մասը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031