2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները մամուլում տեղ գտած ահազանգերի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Խմբի անդամներ` Սերգեյ Գաբրիելյանը, Արա Ղարագյոզյանը, ինչպես նաև փորձագետ Արթուր Մակարյանը հանդիպում են ունեցել ՔԿՀ-ի պետի հետ, համաձայն վերջինիս խոսքերի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում իրականացվել է խուզարկություն ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչների կողմից:
Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել տվյալ խցում այցելության պահին գտնվող ազատազրկված անձանց հետ, սակայն, վերջիններս հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալուց։
Դիտորդական խումբը շարունակում է ուսումնասիրել մամուլում հրապարակված դեպքի մանրամասները: Դեպքի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրության կարիքներից ելնելով Դիտորդական խումբը հարցումներ կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության վերը նշված դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։
Կարդացեք նաև
Հարցման պատասխանները ստանալուց հետո խմբի կողմից կհրապարակվի մանրամասն ինֆորմացիա։
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաղորդագրություն