Համաշխարհային հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Ռիչարդ Փաունդը զարմացած է: «Ինչո՞ւ մելդոնին ավելի վաղ չէր արգելվում: Չէ՞ որ այն ստեղծվել է 70-ականներին եւ ամենուր օգտագործվել տասնամյակներ շարունակ: Սա հարց է, որ մենք եւ ՎԱԴԱ-ն պետք է տանք մեզ», – հայտարարել է Փաունդը:
Սկսած արգելման օրվանից՝ 2016 թվականի հունվարի 1-ից, արդեն հայտնաբերվել է մելդոնիի օգտագործման 288 դեպք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ukrainebusiness/com.ua-ի