Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մայիս 04,2016 23:33

Մարմնամարզության Հայաստանի հավաքականն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում նախապատրաստվում է մայիսի 20-ից 30-ը Բեռնում (Շվեյցարիա) կայանալիք Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությանը:

Այս օրերին մարմնամարզիկները ստուգողական մարզումներ են անցկացնում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ տղաների առջեւ տարբեր խնդիրներ են դրված: «Մեծահասակների հավաքականը Շվեյցարիա մեկնելու է մարտական կազմով եւ մասնակցելու է ինչպես թիմային, այնպես էլ անհատական առաջնություններին:

Թիմի կազմում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը, իսկ երիտասարդներից ընտրել ենք Արթուր Ավետիսյանին: Թիմային պայքարում աշխատելու ենք տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում, իսկ առանձին գործիքների վրա՝ նաեւ մեդալների համար: Սակայն տղաների առջեւ տարբեր խնդիրներ ենք դրել: Օլիմպիական խաղերի մասնակիցներ Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի առաջադրանքը լինելու է օլիմպիական ծրագրում ընդգրկված վարժությունների հնարավորին չափ մաքուր կատարում: Նրանց համար Եվրոպայի առաջնությունը, կարելի է ասել, ավելի շատ Խաղերի նախապատրաստության կարեւոր փուլերից մեկն է», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031