System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը այնքան է ազդվել Լեռնային Ղարաբաղի հայ զինվորների տոկունությամբ, որ գրել է նոր քաղաքական ժողովրդական երգ՝ «Արցախ» անունով: Երգը աջակցում է Արցախի բնակիչներին եւ բողոքում է ադրբեջանական ագրեսիայի դեմ: Գրում է Rolling Stone-ը:
«Այս մարդիկ հազարավոր տարիներ ապրում են այդ հողերում: Նրանց ճակատներին դաջված է ոչ միայն պայքար, այլ նաեւ գեղեցկություն»,- գրել է Թանգյանը:
Նա իր հայտարարությունում նշել է նաեւ, որ չի հավատում պատերազմներին եւ սահմանին, այլ խորապես հավատում է ինքնորոշմանը եւ առանց ճնշումների կյանքին. «Հետեւաբար՝ ժամանակն է, որ աշխարհը նրանց ճանաչի որպես Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)»:
https://www.youtube.com/watch?v=ZI_2FBIk43g
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ