Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը փաստաթղթեր է պատրաստում տոլմա պատրաստելու ավանդույթները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանը փորձել է իր լավաշը ներառել այդ ցուցակում: Աբուլֆաս Գարաեւը ընդգծել է, որ տոլմայի պատրաստման ավանդույթները պատկանում են թյուրքական աշխարհին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ