Մայիսի 4-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ չնայած Հայաստանում ռեսուրսների սակավությանը, իրենք շարունակում են սոցիալական ծրագրերը եւ հավելեց.
«Ռեսուրսները փորձում ենք արդյունավետ օգտագործել: Դատարկ խոսակցություններ շատ մի լսեք, որ մամուլում տարածում են, պատվիրատու լրատվամիջոցներին նկատի ունեմ, որոնք տարբեր սուտ, անհիմն տեղեկատվություններով մարդկանց գցում են այլ կարծիքների, մտքերի մեջ: Դա ճիշտ չէ, իրականություն չէ:
Իհարկե, կան նաեւ իրականությանը համապատասխանող տեղեկատվություններ, եւ մենք հետամուտ ենք նման յուրաքանչյուր տեղեկատվության, հետեւում ենք՝ եթե կան պաշտոնյաներ, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը, իրենց լիազորությունները, մենք փորձում ենք նաեւ իրենց հետ վերաբերել, ինչպես իրենք ենք վերաբերում՝ լուծումներ ենք տալիս, փորձում ենք մարդկանց պատժել, աշխատանքից ազատել, եթե գործ կա քրեական, քրեական գործ հարուցել, դատապարտել ու շարունակ՝ այդ ուղիով»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ