Հանրահավաքի նախաձեռնողներից մեկն էլ ասաց, որ քառօրյա պատերազմը Ռուս-ադրբեջանական պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ-ի: Ռուսաստանը մեղավոր չէ՞ր Բաքվի ջարդերին կամ Շուշիի ջարդերին, ՌԴ-ն մեղավոր չէ՞ր Սումգայիթում, Շահումյանում ու Գետաշենում: Ռուսամոլները հիմա ասում են՝ ո՜չ, դա Ստալինն էր, Լենինն էր, Խրուշչովն էր, Գորբաչովն էր: Վաղն էլ կասեք՝ չէ, էդ Պուտինն էր:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայ մտավորականների «Անկախություն» միավորման անդամները, ի դեմս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, հանրահավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցներից մեկը հանկարծ հակադարձեց Տիգրան Խզմալյանին, երբ վերջինս ասում էր, որ մենք պետություն չունենք, մեր պետության տերը Ռուսաստանն է: Նա ասաց՝ Ռուսաստա՞նն է մեղավոր, որ մեր երկրի ներսում խնդիրներ կան, որ սեփական տնտեսվարողին չեն աջակցում:
Պարույր Հայրիկյանն էլ հանրահավաքը նախաձեռնողների անունից հակափաստարկներ բերեց. «Այո, մեր վարքից հաճախ ինչ-որ բան կախված է աշխարհում, բայց վարքդ ինչքան էլ փոխես՝ արջը մնում է արջ, եղնիկը՝ եղնիկ: Մեր վարքի հետ չպետք է կապենք արտաքին աշխարհը: Կա ռուսական արջ եւ կա Եվրոպա՝ քաղաքակիրթ աշխարհը: Այդ երկուսին իրար հետ համեմատելն արդեն մոլորություն է եւ սխալ, դրանք համեմատելի չեն: Կան վայրենի ոճրագործներ, միջազգային հանցագործներ եւ կա քաղաքակիրթ աշխարհ, եւ այս օրերին քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը մեզ համար հստակ է: Քաղաքակիրթ աշխարհը մի բանով է առանձնանում, քաղաքակիրթ աշխարհի երկրներում իրավիճակի տերը քաղաքացիներն են»:
Հանրահավաքի նախաձեռնողներից մեկն էլ՝ Գագիկ Սարուխանյանը ասաց, որ քառօրյա պատերազմը ռուս-ադրբեջանական պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ-ի: Առանց ՌԴ աջակցության, Ադրբեջանը չէր հանդգնի հարձակվել: Ո՞վ դանակ կտար, որ իր եղբորը սպաներ, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին. «Ռուսաստանը մեղավոր չէ՞ր Բաքվի ջարդերին կամ Շուշիի ջարդերին, ՌԴ-ն մեղավոր չէ՞ր Սումգայիթում, Շահումյանում ու Գետաշենում: Ռուսամոլները հիմա ասում են՝ ո՜չ, դա Ստալինն էր, Լենինն էր, Խրուշչովն էր, Գորբաչովն էր: Վաղն էլ կասեք՝ չէ, էդ Պուտինն էր: Ո՛չ, դա ռուսական կայսրությունն է, որն այսօր էլ ուզում է մեզ տեսնել ծնկի եկած, բայց չի՛ հաջողվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Արջը մնում է արջ, եղնիկը՝ եղնիկ»
իսկ էշն ալ՝ էշ
(ոհ, ո՛չ մի վատ բան չա՛սեցի այստեղ !
հայհոյանք չկայ, ո՞ւր ա…
մարդը խելոք բան է բացատրում,
ես ալ բան եմ աւելացնում,
ցոյց տալու համար որ հասկանում եմ
կենդանաբանական տարրական իրականութիւնների – իմաստուն ու դաստիարակչական – հաստատման շարքին,
մի օրինակ եւս եմ նշում, պարզապէս
ի դէպ՝
ձին ալ մնում է ձի
ոչխարը՝ոչխար
եւ այսպէս…
ձանձրոյթին դիմանալու համար, Նոյը այս խորաթափանց ու լայնածավալ ուսումնասիրությամբ անցկացնում էր իր ժամանակը, Տապանին վրայ, սպասելով որ ջուրերը ետ քաշվին…
կոկորդիլովը՝ կոկորդիլոս
սիրամարգը՝ սիրամարգ
եւայլն, եւայլն
մինչեւ Արարատի գագաթը…)