Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը զսպվածության կոչ արեց»

Մայիս 04,2016 20:10

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ողջունում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»: ՀՀ առաջին նախագահը նման հայտարարությամբ  հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: Այդ հայտարարությունից հետո հանրության շրջանում հարց առաջացավ` արդյոք ու՞մ է հայտնի, թե ինչ են անում ԼՂՀ և ՀՀ իշխանությունները:

Պարոն Բադեյանը բնական է համարում, որ լայն հասարակությանը չպետք է հայտնի լինեին իշխանությունների կատարած քայլերն այս իրավիճակում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բադեյանը փոխանցեց. «Ուզում եք պատերազմի ժամանակ թափանցիկությո՞ւն ունենանք, նման  բան որտե՞ղ եք տեսել»:

Մանվել Բադեյանը երկու նախագահների հանդիպումը անհրաժեշտ է համարում և հստակ ուղերձ տեսնում Լևոն  Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ. «Ըստ էության, դա զսպվածության կոչ էր»:

Հարցին` արդյոք այս հանդիպումից հետո իրավիճակ կփոխվի՞, պարոն Բադեյանն այսպես արձագանքեց. «Արդեն փոխված իրավիճակն է փաստում. Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է այն մասին, որ ղարաբաղյան հարցում չկա ընդդիմություն և իշխանություն և ոչ մի սեպ չի կարելի խրել մեր մեջ: Դա ակնհայտ է, թափանցիկ և նույնիսկ բառացիորեն է ասվել»:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության առիթով հնչած քննադատություններին ի պատասխան՝ Մանվել Բադեյանը հակիրճ ասաց. «Ով որ լավ բան չի տեսնում այդ ամենում, ուրեմն չի ուզում տեսնել միասնական ժողովուրդ Ղարաբաղի հարցում»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քննադատել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` հիշեցնելով այն, որ նա անշրջելի էր համարել ԵՏՄ մտնելու գործընթացը և եզրափակել.«Եթե այս ամենը զուսպ է համարվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը կարող են այդ զսպությունն իրար հետ շարունակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031