Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարություն