Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաղդալյանի, Մհեր Սեդրակյանի, Լիսկայի գանձերն ու սիրտը ՌԴ-ում են, մեր սիրտն է մեր սարերում». Խզմալյան

Մայիս 04,2016 19:48

«Էլ խոսք, հայհոյանք, նվաստացում, ստորացում չմնաց, որ մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը չշպրտի մեր դեմքին՝ մեր սուգը, ցավը անվանելով բառացի խլինք, փսլինք, փորլուծություն: Դա գալիս է ուղիղ Պուտինից, այդ լակոտ Ռոգոզինը, որը ղեկավարում է զենքի վաճառքը, ինքնուրույն դա չէր ասի»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանը:

_10

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայ մտավորականների «Անկախություն» միավորումը, ի դեմս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, հանրահավաք է կազմակերպել:

Նրա խոսքերով՝ եթե Արցախյան պատերազմը հաղթում է ժողովուրդը, ուրեմն ժողովուրդն էլ պետք է լինի երկրում որոշում կայացնողը, բայց ո՞վ է հիմա մեր երկրում որոշում կայացնում՝ «Ով է որոշում ընդունում՝ Հերմինե Նաղդալյանը, Մհեր Սեդրակյանը, Լֆիկը, Լիսկան, ի՞նչ կարող են նրանք որոշել: Նրանց գանձերը ՌԴ-ում են:  Քրիստոսն է ասել՝ ձեր գանձն այնտեղ է, որտեղ ձեր սիրտն է, նրանց սիրտը ՌԴ-ում է, մեր սիրտն է մեր սարերում, լեռներում»:

Ըստ Խզմալյանի, ամեն մի զոհված զինվորի դիմաց հայերը պետք է ռմբակոծեն Բաքու-Ջեյհան նավթամուղը. «Արյունը նավթից թեթեւ չպետք է լինի»: Ըստ նրա, այդպես միայն մենք կարող ենք հստակ ուղերձ մղել Ադրբեջանին ու նրա հաճախորդներին:

Նա կոչ արեց նաեւ՝ «Հայե՛ր, անջատեք ձեր ռուսական ալիքները, դա լավ է լինելու ոչ միայն ձեր առողջության համար, այլեւ՝ հաղթանակի համար: Դա գումար չի պահանջում, մի՛ նայեք այդ թույնը, մի՛ կերեք այդ կուտը, մի՛ լսեք այդ հրեշին: Անջատե՛ք ռուսական պետական ալիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդունի says:

    Հետաքրքիր էր․․․ Խզմալյանի՝ ռուսական ալիքների պահով կոչը, բայց նորություն չէր՝ առողջությանը վնաս հասցնելու ռիսկը։ Օրինակ, ես՛,(իմ ընտանիքը) արդեն երկու տարուց ավել ա, չեմ օգտագործում ոչ մի ռուսական բան, սկսած կենցաղայինից, (թերևս բացի գազից, ցավոք) և, ճիշտն ասած, չեմ զգացել կյանքի որակի և բյուջեի որևէ բացասական տեղաշարժ։ Եվ լավ ա, որ Հայաստանւմ կա այդ բոլորի՝ որոշ դեպքերում և գերազանցող այլընտրանքը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031