Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի (Տեսանյութ)

Մայիս 04,2016 18:52

«Պահի հետ, անկասկած, կապ ունեն եւ միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն, ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն»,- խորհրդարանում երեք ժամ տեւած փակ քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով ՊՆ երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին:

Հիշեցնենք, ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ փակ քննարկում էր անցկացնում պատգամավորների հետ: Նախարարն ասաց, որ ինքը լսել է պատգամավորների առաջարկները, իրադրության գնահատումները, որոնց ուղղությամբ բանակը վերլուծություններ եւ քայլեր է անելու:

«Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձեւավորվում են համապատասխան քննարկումների, առաջարկությունների հիման վրա, չեն քննարկվում: Կատարվում են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`այդ պաշտոնյաների բացթողումների արդյունքում նաեւ զոհեր ենք ունեցել, նախարարը հակադարձեց. «Նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետեւ նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ: Բանակում քրգործերը հարուցվում են քրեական իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում եւ այդ գործունեությունը կանոնակարգված է: Ինչ վերաբերվում է նրանց գործունեությունը՝ ասեմ, որ մեկընդմիշտ դուք իմանաք`բանակը, ՊԲ-ն ԼՂՀ-ի տարածքում իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության զրկել է մարտավարական եւ այլ առավելություններից հակառակորդին: Բանակն այն կառույցը չէ, որ այսօր կարելի է ասել, համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկում, բացասական երեւույթների պայքարի դեմ շրջանակներում»:

Այլ մանրամասները `տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031