Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Ադրբեջանցիների կարծիքով`2 օրում պիտի Ստեփանակերտը ազատեին»

Մայիս 04,2016 18:47

Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու եւ Տավուշի մարզեր: Տավուշի մարզում վարչապետը եղել է Բագրատաշենի նոր կառուցվող մաքսակետում, ծանոթացել կատարվող աշխատանքներին, Զորական գյուղում այցելել է Արցախում զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքին: Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի հարյուրավոր բնակիչները վարչապետ Հովիկ Աբրահամյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին սպասում էին քաղաքի Ազատության հրապարակում:

Hovik

Սակայն վարչապետի ժամանումից անմիջապես հետո տեղատարափ անձրեւ սկսվեց, եւ հանդիպումը  կայացավ քաղաքի մշակույթի տան լեփլեցուն դահլիճում: Մինչ հանդիպումը սկսվելը Հովիկ Աբրահամյանը դահլիճի առաջին շարքում նստած` մտերմիկ զրուցում էր իր մայրիկի հետ հանդիպման եկած 6-ամյա Աննայի հետ, որը Նոյեմբերյանի մանկապարտեզներից մեկի սան է:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը խոսելով Նոյեմբերյան քաղաքի համար կարեւոր խնդրի մասին, ասաց, որ Նոյեմբերյանի սեփականաշնորհված հողերը գտնվում են Ադրբեջանի սահմանագոտում, Նոյեմբերյան քաղաքը պետք է ավելացնել Տավուշի մարզի սահմանամերձ 24, արտոնություններից օգտվող համայնքների ցանկին: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դա բյուջեի համար լրացուցիչ բեռ կլինի, սակայն խոստացավ հարցին արդար լուծում տալ:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն առաջարկեց Նոյեմբերյան-Իջեւան շրջանցիկ, սարերով ձգվող ճանապարհը բարեկարգել: Վարչապետը հարցրեց հարցի գինը, սակայն քաղաքապետը աշխատանքների արժեքի վերաբերյալ թիվ չհայտնեց: Հ. Աբրահամյանը Նոյեմբերյանի քաղաքապետին այդ կապակցությամբ կատակով «2» նշանակեց:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Արցախում եւ Հայաստանի սահմանագոտուն: Նա ասաց, որ սահմանապահ համայնքները մշտապես գտնվել ու գտնվելու են կառավարության հոգածության ներքո: Նա ասաց,որ սոցիալական ոչ մի ծրագիր չի կրճատվելու:

Անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիային՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր դեմքը պատռեց: Վարչապետն ասաց` Հայաստանը, Արցախը, սփյուռքը հասկանում են, որ չպետք է ոչ մի թիզ հող զիջել, սակայն հասկանում են նաեւ, որ հարցի լուծումը պետք է լինի փոխզիջումների միջոցով` Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների կողմից համահունչ եւ հավելեց. «Ադրբեջանցիների կարծիքով`2 օրում պիտի Ստեփանակերտը ազատեին: Իրենց ծրագիրը դա է եղել, ժողովուրդ: Եվ այդ անսպասելի, նենգ հարձակումը  ձախողվեց ի պատիվ մեր բանակի, ի պատիվ Արցախի քաջ ժողովրդի, եւ դրանից հետո միացավ Հայաստանը , մեր պայմանագրայինները, մեր երկրապահները»:

Նախատեսվում էր, որ Նոյեմբերյան քաղաքից հետո վարչապետն ու իրեն ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Ոսկեվան գյուղեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031