Լրահոս
Օրվա լրահոսը

Գարոյի անվտանգությունը մեզ անհանգստացնում է. Հրանուշ Հակոբյան

Մայիս 04,2016 18:35

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անհանգստացած է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Այս մասին հայտարարեց նախարարը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայ պատգամավորի նկատմամբ բռնությունն ու վերջին օրերի հարձակումները:

Տիկին Նախարար, քուրդ որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների ժամանակ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գարո Փայլանի վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված հարձակում  է գործել  և ֆիզիկական բռնության կիրառել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

– Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:

Հայ պատգամավորը, պառլամենտը դիտարկելով  որպես մտքերի ազատ արտահայտման հարթակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ 7 պատգամավորի գազանաբար սպանության հետաքննության և նրանց աճյունները գտնելու և հուղարկավորելու մասին հարց, ինչն էլ այսօր հունից հանել է իշխանության ներկայացուցիչներին: Ֆիզիկական, հոգեկան, բարոյական կտտանքների են ենթարկում ժողովրդի քվեն վայելող պատգամավորին և միջազգային հանրությունն էլ անտարբեր հայացքով դիտում է քաղաքականության հետ աղերս չունեցող այս իրավիճակը:

Մենք, իրոք, անհանգստացած ենք Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Չէ՞ որ տարիներ առաջ Թուրքիայում իր ազատ խոսքի և համարձակ մտքերի համար նահատակվեց Հրանտ Դինքը, որի դատավարությունը մինչ այսօր էլ շարունակվում է` պարբերաբար վերածվելով ֆարսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031