Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Հասկացած լինեինք, վաղուց հաղթանակ տարած կլինեինք» (Տեսանյութ)

Մայիս 04,2016 16:50

«Կոլցո» օպերացիան սկսեց: Հադրութում 24 գյուղ հայաթափեցին: Մեկ գյուղ էր մնացել, որը եւս պետք է հայաթափվեր, բայց Սերժ Սարգսյանը մի խումբ ուղարկեց այնտեղ`գյուղը պաշտպանելու եւ ազատագրելու համար: Գյուղի կեսը հայեր էին, կեսն`ադրբեջանցիներ: Հայկական կողմը պաշտպանում էր Էդիկը, ինքը մինչեւ հիմա էլ այնտեղ է ապրում: Ոստիկանության կապիտան էր: Ուներ մեկ հատ պիստալետ, ութ հատ պատրոն: Թուրքերն ապրում էին գյուղի դպրոցում: Նրանց պաշտպանում էր սովետական բանակը`200 հոգի եւ ՕՄՈՆ-ը`50 հոգի»,- հայտնի «Կոլցո» օպերացիայի մի դրվագն այսօր Երեւանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցում հիշեց լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Դպրոցում այսօր մայիսյան եռատոներին նվիրված միջոցառում էր, որին մասնակցում էին արցախյան ազատամարտի հերոսներ, մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի հարազատներն ու ընկերները:

Komandos_handipum_10 Komandos_handipum_9 Komandos_handipum_7 Komandos_handipum_6 Komandos_handipum_5 Komandos_handipum_4 Komandos_handipum_3 Komandos_handipum_2 Komandos_handipum_1 Komandos_David_Matevosyan Komandos_handipum_11

Արկադի Թադեւոսյանը պատմեց, որ ինքը երկար մտածել է, սխեմա է կառուցել, ջոկատներ է հավաքել, թե ո՞նց պետք է պաշտպանել գյուղը: «Ու ես հանդիպում եմ մի մարդու, որը զինվորական կրթություն չունի, անունը Դեւ է, այդ տղան ասում է`գյուղը պետք է ազատենք, «պաշտպանությունը մահին հավասար է»: Իմ մազերը տնկվում են: Խոսելը մեկ է, անելն`ուրիշ: Ես մտածում եմ`ո՞նց անենք, ինքն ասում ա`տղերքը կհավաքվեն, ամեն ինչ կանեն, հետախուզություն կանցկացնեն… ինքն ինձ սովորեցնում է, էլի»,- «Կոլցո» օպերացիայի այս դրվագն իր խոսքում Կոմանդոսը վերհիշեց`ցույց տալու համար, թե ո՞վ է հաղթել եւ ո՞վ է մայիսի 9-ի հերոսը, ընդհանրապես, ովքե՞ր են հայերը`հավելելով, որ ինքն ինը տարի բարձրագույն զինվորական կրթություն է ստացել, գնդապետ եղել այդ ժամանակ, բայց հաղթանակ գրանցվել է անգամ զինվորական կրթություն չունեցող զինվորական գործից հեռու, իրավիճակի եւ ճակատագրի բերումով զինվոր դարձած հայի կողմից, որն իր ու իր պապի տունն էր պաշտպանում. «Վիգենը, Արմենչոն… շատ լավ տղերք կային…»:

Թուրքերը հայերին երեք օր ժամանակ են տվել`գյուղն ազատելու համար ու մինչ Բեկորը, Արթուր Մկրտչյանը, Արթուր Աղաբեկյանը, Ժաննա Գալստյանը գալիս են, հետո էլի խումբ է գալիս`խելք-խելքի տալու համար: Վերջում որոշում են`գյուղը պետք է ազատել:

«Գիտե՞ք ինչ եղավ: Եղավ այն, ինչ այդ մարդիկ ասացին: Ոչ իմ զինվորական գիտելիքները, ոչ թուրքերի ասելը, ոչ ՕՄՈՆ-ի ներկայությունը: Դու մի գործի մեջ մտնում ես ու հասկանում ես`ո՞վ է քո կողքին կանգնած: 1991-ի հոկտեմբեր. մեր Արթուր Փափազյանի աղջկա ծնունդն էր: Գյուղն ազատեցինք, երեխու ծնունդի համար: Հասկանո՞ւմ եք, մի երեք շաբաթվա մեջ , էդ խելքով գնդապետը (նկատի ունի իրեն-Ն. Գ.) հասկանում է, թե ումի՞ց կարա սովորի`այն մարդկանցից, ովքեր հասկացել են…»,- շարունակեց Կոմանդոսը`հավելելով. «Մենք մինչեւ վերջ չենք հասկացել, որ հասկացած լինեինք, վաղուց հաղթանակ տարած կլինեինք»:

Շուշիի ազատագրման եւ իր`արցախյան գոյամարտի մեջ մտնելու մասին մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031