Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանակ ենք պահում» ասելով՝ տաքսիստներին թալանում են. Բողոքում են տաքսիստները

Մայիս 04,2016 16:40

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու մի շարք տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիայի միջոցով իշխանություններին ներկայացրին իրենց առաջարկները:

Տաքսու վարորդները լիցենզիայի համար 12.000 դրամ են ամսական վճարում, այսօր նրանք առաջարկում էին ամսավճարը դարձնել 6.000 դրամ ու այդ գումարներն էլ փոխանցել զոհվածների ընտանիքներին, բանակի ֆոնդին: «Տաքսիները, որ լիցենզիա չեն ունենում, տրանսպորտի վարչությունը նկարում է ու 50.000 դրամով տուգանում տաքսու վարորդին: Վարորդը հարցնում է՝ ինչու եք տուգանում, ճանապարհային ոստիկանը պատասխանում է՝ բա բանակ ենք պահում: Բայց այդ 50.000-ը բանակի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց ցույցի մասնակից Տիգրան Գրիգորյանը:

«Մեր առաջարկն է՝ դադարեցնել բոլոր տիպի տուգանքները, այս իրավիճակում հայրենասիրությունը ոչ միայն Արցախում է, այլեւ մեր երկրում: Չի կարելի տուգանել, տեսախցիկներն ու կարմիր գծերը մեր կյանքից պետք է հեռանան, հերիք եղավ, բոլ եղավ»,- շարունակեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ըստ նրա, ճանապարհային երթեւեկությունը պետք է կանոնակարգվի, բայց ոչ թալանի միջոցով. «Ո՞վ է ասում, որ տեսախցիկներով ֆիքսված տուգանքներից ստացված գումարներն ուղղում են բանակին: 50 տոկոս կա փայատեր, փողասեր անձնավորություններ են»:

Տաքսու մեկ այլ վարորդ էլ վրդովված դժգոհեց, որ 300 դոլար աշխատավարձ ստացող, բայց 150.000 դոլար արժեք ունեցող ջիպերի վարորդների երեխաներին է պետք առաջնագիծ տանել, միայն այդ դեպքում բանակին օգուտ կլինի. «Չհավատաք, որ նրանք բանակի համար ինչ-որ բան անեն: Նրանց հույսը ռուսի վրա էր, թե ռուսը մեզ կպահի, ռուսն էլ ասաց՝ փողին մուննաթ, փողը տվեք, զենքը տամ, բայց այդ փողերն արդեն մեջ-մեջ են արել, ծախսել»:

Տիգրան Հովհաննիսյանն էլ հավելեց. «Առաջարկում ենք՝ վարչապետը հրահանգի այդ տուգանող գերատեսչական մարմիններին զսպվածություն ցուցաբերեն այս ամիսներին, այս պատերազմական իրավիճակում ու մարդկանց շատ չտուգանեն… Ուզում եմ նաեւ անդրադառնալ դաշնակցականների՝ տարիներ առաջ կատարած հայտարարությանը, թե կառավարությունում կան թմրամոլ նախարարներ: Կոչ եմ անում վարչապետին՝ բուժզննում անցկացնի կառավարությունում, հայտնաբերի թմրամոլ նախարարներին, հետո նոր հասարակությանը սրեն տաքսու վարորդների դեմ ու խոսեն տաքսու ոլորտում բազմաթիվ հոգեկան ու թմրամոլ վարորդների մասին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031