Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: Դեսպանի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների ԻԻՀ դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ