Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախից լիազորությունները կամաց-կամաց վերցնում են

Մայիս 04,2016 16:19

Վաղը կառավարությունն իր` նախկինում ընդունած որոշման մեջ, որով կարգավորվում էր ազատ տնտեսական գոտու համար ներկայացվող պահանջները, փոփոխություն կանի` այդպիսով ֆինանսների նախարարությունից վերցնելով ազատ տնտեսական գոտու շահագործողի լիազորությունները սահմանողի պարտականությունները եւ հանձնելով Պետական եկամուտների կոմիտեին` ՊԵԿ-ին: Այս որոշման նախագծում, որը կառավարության վաղվա նիստում վարչապետին կներկայացնի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, լիազոր մարմնի փոփոխությունը պատճառաբանված է ֆիննախից ՊԵԿ-ի առանձնանալու փաստով: Սույն որոշումով, այսուհետ ՊԵԿ-ը կստանձնի ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափա­նիշ­նե­րի սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվու­թյան տրամադրման եւ դադարեցման, ինչպես նաեւ մի շարք այլ լիազորություններ:

Ըստ կառավարության պատասխանատուների՝ այս փոփոխության համար հիմք է ընդունվում ՀՀ նախագահի ՆՀ-213-Ն հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», որով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվում է, եւ դրանից առանձնանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031