Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան»

Մայիս 04,2016 15:54

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ:

Մյուս կողմից էլ Ստամբուլի «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Նշվում է, որ բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է:

«Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է թուրքական թերթի կայքը`ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031