Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի զոհերին ու շահագործվածներին օգնելու համար ֆիննախը գումար կտրամադրի

Մայիս 04,2016 15:27

Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցույց տալու համար կառավարությունն ամեն տարի միջոցներ կհատկացնի: Այս մասին վաղը` մայիսի 5-ին, կառավարության նիստում կհայտնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, պարոն Ասատրյանն ամեն տարի պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնի բյուջետային ֆինանսավորման հայտ: Ֆիննախն էլ, հիմք ընդունելով յուրաքանչյուր նախորդ տարվա մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց փաստացի քանակական տվյալները, յուրաքանչյուր հաջորդ տարվա համար միջոցներ կնախատեսի: Որոշումը նպատակ ունի Թրաֆիքինգի զոհին կամ շահագործման ենթարկված անձին վերաինտեգրել հասարակություն: Զոհին աջակցություն կտրամադրվի` կարիքների գնահատման հիման վրա:

Ընկերությունը, որը կստանձնի այդ մարդկանց աջակցությունը, կունենա կացարան, որտեղ էլ նրանց կտրամադրվի օրենքով նախատեսված սոցիալ-հոգեբանական աջակցությունը:

Ըստ կառավարության նախագծի, ժամանակավոր կացարանում զոհին կհատկացվի մահճակալ` անկողնային սպիտակեղենով, ներքին սպիտակեղեն եւ անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ, սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ:

Լուսինե ԲՈԻԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031