Այս պահին խորհրդարանում մեկնարկել է փակ քննարկում, որին մասնակցում են տարբեր խմբակցություններից պատգամավորներ եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկման նպատակն է տեղեկանալ արդի ռազմական իրավիճակի մանրամասներին եւ ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ զինված ուժերում առաջացած խնդիրներին, ինչի մասին այս օրերի ընթացքում խոսվեց բազմիցս:
Հիշեցնենք, այս փակ քննարկումը ընդդիմադիր պատգամավորների պահանջով է: Ազգային ժողովի անցած քառօրյա լիագումար նիստերի ժամանակ պատգամավորները պահանջում էին, որպեսզի պաշտպանության նախարարը, նաեւ արտաքին գործերի նախարարն իրենց իրազեկեն առկա իրադրության մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ