Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը բարձր մակարդակի վրա է». Լեւոն Հովսեփյան

Մայիս 04,2016 13:55

Ադրբեջանական եւ թուրքական մամուլը հայտնում են Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Գալիփ Մենդիի` Բաքու այցի մասին: Մասնավորապես, «ԱՊԱ»  լրատվական գործակալությունը գրում է, որ առաջիկա օրերին Մենդին կհանդիպի Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի, Ներքին զորքերի հրամանատարի, ապա Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Haqqin.az-ի հաղորդմամբ էլ, թուրք գեներալն Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքների ղեկավարների հետ քննարկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործակցության զարգացման հնարավորությունները:

galip mendi

«Միանշանակ, այս այցը պատահական չէ եւ կապ ունի այն իրավիճակի հետ, որն առկա է Ադրբեջանի սահմանին: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան լուրջ ռազմական-խորհրդատվական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի զինված ուժերին: Բացի այդ, թուրք զինվորականները եւ ռազմական մասնագետները ներգրավված են ադրբեջանական զինված ուժերում եւ իրականացնում են խորհրդատվություն, ուսումնավարժական պարապմունքներ: Այդ մասին փաստեր կան: Եվ թուրք բարձրաստիճան զինվորականի այցն էլ կապված է այս ամենի հետ, քանի որ Արցախի հետ սահմանին դրսեւորվող ադրբեջանական կողմի ագրեսիան որոշակիորեն համաձայնեցված է Թուրքիայի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նշյալ այցը, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ Գալիփ Մենդին բավականին փորձառու զինվորական է, մինչ 2015թ.-ին ժանդարմերիայի հրամանատար նշանակվելը, նա զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային ուժերի 2-րդ բանակի և Էգեյան բանակի հրամանատարի պաշտոնը, նաեւ եղել է հատուկ նշանակության ուժերի բրիգադի ու հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի հրամանատարը: Մասնավորապես, 2-րդ բանակը ներգրավված է քրդական բնակավայրերում տեղի ունեցող ռազմական գործողություններում:

«Հատկապես վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը եղել եւ այսօր էլ մնում է բարձր մակարդակի վրա, այդ երկրների միջեւ բավականին սերտ ռազմական գործակցություն կա: Իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս, որպեսզի Անկարան լրջորեն ներգրավված լինի Ադրբեջանի ուժային համակարգում: Չեմ կարծում, որ այս այցը էական բան է փոխելու երկկողմ ռազմական հարաբերությունների առումով, սա ավելի շատ իրավիճակային գործընթացների հետ է կապված»,-նկատեց Լեւոն Հովսեփյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` Լեւոն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031