Մայիս ամսին Հանրապետությունում միջին ջերմաստիճանը եւ ամսական տեղումների քանակը նորմային մոտ կլինեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա մայիսը, կանխատեսումների համաձայն, պետք է որ նման լինի 2015 թվականի մայիսին: Տիկին Պետրոսյանը նշեց, որ, դատելով մայիսի միջին ջերմաստիճանից, կարելի է ասել, որ Արարատյան դաշտում արդեն ամառ է.
«Երբ միջին օրական ջերմաստիճանը անցնում է 15 աստիճանից, համարվում է ամռան սկիզբ: Սովորաբար Արարատյան դաշտում ամառը սկսվում է մայիսի առաջին տասնօրյակում, եւ այս տարվա համար, կարելի է ասել, Արարատյան դաշտում կլիմայական՝ ոչ օրացուցային, ամառը սկսվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ երեկ գրանցվել է 16 աստիճան տաքություն:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ