Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեյդար Շաշո. «Ներկայումս 3000 մարդ գրանցվել են և պատրաստ են ծառայել «Էզդիխանի զինված ուժեր»-ում»

Մայիս 04,2016 12:58

Իրաքի եզդիների ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Հեյդար Շաշոյի հետ հարցազրույցը:

2014 թվականի օգոստոսի 3-ին, Պեշմարգան հետ քաշվեց Շանգալից, որից հետո ԻՊը հարձակվեց եզդիական բնակավայրերի վրա: Ոմանց կարծիքով սա մարտավարական գործունեություն էր, ոմանց կարծիքով Պեշմարգայի (Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերհետ քաշվելու պատճառը զենքի բացակայությունն էր, իսկ ոմանք էլ ասում են, թե նրանք պարզապես դավաճանեցին եզդիներին:

Ես կասեմ այն ինչ տեսել եմ սեփական աչքերով : 03.08.14-ից եզդիների ցեղասպանությունից 15 օր առաջ, մենք խնդրեցինք Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի թույլ տան ստեղծել եզդիական ստորաբաժանում, որին պատրաստ էին անդամակցել 3500 եզդի, սակայն մեզ ասացին , որ Շանգալի պաշտպանությունն իրենց պարտականությունն է, նանք մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ են ու կպայքարեն հանուն եզդիների ու Շանգալի պաշտպանության և ոչ մի դեպքում թույլ չեն տա թշնամին ոտք դնի այս հողեր:
Բայց ցավոք սրտի 2014 թվականի օգոստոսի 3-ին մենք տեսանք , թե ինչպես են Պեշմարգայի զինյալներն` առանց մարտի, թողում Շանգալն ու անպաշտպան ու անզեն եզդիներին: Իսկ արդյունքում մեր կանայք, աղջիկները, մայրերն ու քույրերը հայտնվեցին իսլամիստների գերության մեջ կամ սպանվեցին:Եթե ինչ-որ մեկն ասում է թե Պեշմարգան զենքի բացակայության պատճառով է լքել եզդիներին ու Շանգալը , ապա կասեմ դա չի համապատասխանում իրականությանը: Իրենց ունեցած զենքերի պաշարով նրանք կկարողանային պաշտպանել Շանգալն ամիսներով և թույլ չէին տա ԻՊ-ը ներխուժի քաղաք:
Իմ կարծիքով եզդիներին դավաճանել են, քանի որ փաստացի Պեշմանրգան առանց մարտի հետ քաշվեց , թողնելով մեզ ԻՊ-ի ձեռքում: Որ տեսանկյունից էլ. որ նայենք այս ամենը կոչվում է դավաճանություն: Նրանք դավաճանեցին ու վաճառեցին եզդի ժողովրդին:

Ե՞րբ Պեշմարգան հետ քաշվեց, ով էր պաշտպանում Շանգալը:

Երբ Պեշմարգան հետ քաշվեց, հենց շանգալաբնակ եզդիներն էլ սկսեցին ինքնապաշտպանական մարտեր մղել: Սկզբում մենք քիչ էինք , օրինակ Շարֆադինի տաճարում 15-16 հոգի էինք , սակայն այս թիվը օրեցօր ավելանում էր ու կազմավորվում էին ինքնապաշտպանական ջոկատներ: Շանգալից ոչ հեռու գտնվում էր Կասմ Շվանը, ով հետագայում գլխավորեց իր ջոկատը, Կասմ Դրբոն, ում շուրջը նույնպես միավորվեցին եզդիներ, այնտեղ էին նաև Խալիլ Սալեխը, Սալխո ընտանիքից և շատ ուրիշներ: Մերկեյում` Շարֆադինի հյուսիսում մնաց Խալֆա Սագվան իր ջոկատով: Անգամ մի քանի ցեղեր մնացին ու չկարողացան փախչել, նրանցից էին ջուվանկները, հաբիբաներն ու ֆակիրները: Ցավոք սրտի մի քանի ցեղեր ստիպված եղան փախչել: Մենք չենք կռվում հանուն ցեղային սեփականության , մեզ համար ամենակարևորը , որ պաշտպանված լինի եզդիների ինքնությունն ու ընտանիքը: Եզդիները մնացին ու պաշտպանեցին իրենց , եզդիականությունն ու Շանգալը: ԻՊ-ի նպատակն էր Շանգալը եզդիաթափլը:

Հիմա ձեր զինուժը անկա՞խ է, թե մտնում է պեշմարգայի կամ Իրաքի բանակի կազմ:

Մինչև հիմա, մեր եզդիական ուժերը (զորքը) անկախ են, մենք կապ չունենք ոչ պեշմերգայի, ոչ էլ Իրաքի իշխանության հետ : Բայց եթե պեշմերգան կամ Իրաքի Իշխանություններիը համաձայնեն օգնել մեզ և ճանաչեն մեզ որպես եզդիական ուժ «Էզդիխանի զինված ուժեր» անունով, ճանաչեն մեր եզդիական դրոշը, ապա բարի գալուստ, մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ : Բայց մենք երբեք թույլ չենք տա, որ «Էզդիխանի զինված ուժեր»-ը ընկնի պեշմարգայի կամ Բաղդադի վերահսկողության տակ առանց եզդիների իրավունքների ճանաչման: Ես հայտարարում եմ բոլոր եզդիներին, որ «Էզդիխանի զինված ուժեր» -ը անկախ են և կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ, բայց մենք շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր մեզ օգնության ձեռք են մեկնում:

Քանի՞ մարտիկ ունի «Էզդիխանի զինված ուժեր» զինված միավորում:

Ներկայումս 3000 մարդ գրանցվել են և պատրաստ են ծառայել «Էզդիխանի զինված ուժեր»-ում:: Բայց հիմա մենք չունենք բավարար տարածք , որտեղ պետք է պատրաստենք այդ մարդանց : Այդ իսկ պատճառով մենք նրանց բաժանել ենք խմբերի , յուրաքանչյուր խմբում 400 մարդ, իսկ ռազմական ուսուցումը յուրաքանչյուր խումբ գնում է 15 օրը մեկ հերթափոխով: Բացի այդ «Էզդիխանի զինված ուժեր»-ի կազմում արդեն կա 2000-3000 մարտիկներ, ովքեր ձեռք են բերել մարտական փորձ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ, և ավելի շատ մարդիկ պատրաստ են միանալ մեր շարքերին: Այսպիսով, ես խնդրում եմ աշխարհի եզդիներին օգնել և ձեռք մեկնել «Էզդիխանի զինված ուժեր»-ին, որպիսի մենք կարողանանք մեր տերը լինել և պաշտպանել եզդիական հողը և եզդիականությունը :

Թարգմանությունը «Սինջար» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031