Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2016 թվականին 19 895.58 մլն դրամի ներդրում է անելու

Մայիս 04,2016 12:41

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

2016 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031