Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես ԼՂՀ անկախությունը ճանաչելուց գործնականում որեւէ օգուտ չկա. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 04,2016 12:35

Կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը։ Հասկանալի է, որ ներկա փաստացի պատերազմական վիճակում այս թեման բավականին մոդայիկ է, իսկ դրա դեմ արտահայտվելը՝ համարյա դավաճանություն, բայց հարց է ծագում՝ ի՞նչ է տալու մեզ այդ ճանաչումը։ Փորձենք ներկայացնել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման դրական  եւ բացասական կողմերը։

Սկսենք դրականից։

1. Որեւէ այլ երկիր չի ճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, հետեւաբար՝ Հայաստանի այդ քայլը կարող է գործընթացի սկիզբ դառնալ։ Միանգամայն ճիշտ է, բայց այդ դեպքում մենք պիտի նախապես համապատասխան աշխատանք տարած լինենք եւ իմանանք, որ հենց հաջորդ օրը եւս մի քանի համեմատաբար լուրջ պետություններ (եւ ոչ թե, ասենք, Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկը) պիտի ճանաչեն ԼՂՀ-ն։

2. Դա սթափեցնող ագդակ կլինի Ադրբեջանի համար, եւ Հայաստանն էլ լայնամասշտաբ պատերազմի դեպքում «պաշտոնապես» պատերազմի մեջ կմտնի իր ողջ ներուժով։ Այո, բայց Ադրբեջանն առանց այն էլ գիտի, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Հայաստանն այսպես թե այնպես օգտագործելու է իր ողջ ներուժը։ Մանավանդ որ Հայաստանը փաստացի վաղուց է ճանաչել ԼՂՀ անկախությունը, եւ, օրինակ, ամեն տարի միջպետական վարկ է տալիս Ղարաբաղին («միջպետական» բառը հենց նշանակում է, որ մի պետությունը վարկ է տալիս մեկ այլ պետության)։

Հիմա՝ հնարավոր բացասական հետեւանքները։

1. Մեր այդ քայլը կնշանակի, որ հայկական կողմը դուրս է գալիս բանակցային գործընթացից, որովհետև եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, էլ ի՞նչն են քննարկելու բանակցությունների սեղանի շուրջ։

Իսկ դա իր հերթին կնշանակի, որ ղարաբաղյան խնդիրը միայն ռազմական լուծում ունի, ընդ որում՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր հիմքերը կունենա Հայաստանին պատերազմ հայտարարելու համար։ Ճիշտ է, Ադրբեջանը հիմա էլ է ռազմական գործողություններ իրականացնում ՀՀ սահմանների դեմ (օրինակ՝ Տավուշի մարզում), բայց «պաշտոնապես» պատերազմն այնուամենայնիվ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է, այսինքն՝ դա ոչ թե տարածքային վեճ է, այլ պատերազմ հանուն ինքնորոշման իրավունքի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Հետքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031