3 օր առաջ ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացել է այնտեղ բնակվող ոսկեպարցիների հավաք: Ապրիլի 25-ին Վորոնեժում կայացել էր այնտեղ բնակվող ոսկեպարցիների առաջին հավաքը: Այդ հավաքների մասնակիցները որոշել են հայրենի, սահմանամերձ Ոսկեպար գյուղին օգնելու համար ամեն ամիս գումար հանգանակել:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ նման հավաք է կայացել նաեւ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, ուր մեծ թվով ոսկեպարցիներ են բնակվում: Ոսկեպարի գյուղապետի խոսքերով՝ ռուսաստանաբնակ ոսկեպարցիներին համախմբելու, հայրենի գյուղին օգնելու նպատակով ամեն ամիս յուրաքանչյուր ընտանիքից որոշակի գումար հանգանակելը գաղափարը համակել է ռուսաստանաբնակ բոլոր ոսկեպարցիներին, նախաձեռնության շուրջ նրանց համախմբումը ինքնաբուխ է:
Երվանդ Եգանյանը մեզ հայտնեց, որ ռուսաստանաբնակ ոսկեպարցիները միշտ սատարել են հայրենի գյուղին, նրանց հանգանակած գումարից ներդրում է կատարվել Ոսկեպարում խմելու ջրագիծ կառուցելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այս փորձը պետք է զարգացնել, սա միայն մի գյուղի ներքին գործը չէ, այն պետք է տարածվի մնացած հայոց քաղաքների ու գյուղերի վրա՝ անկախ նրանց հիմիկվա կարգավիճակից: Դրա համար միայն նյութական օգնությունը քիչ է, պետք է դրսում գաղափարաքաղաքական ու տեղը գալուց դրսում ուժային կառույցներ ստեղծել՝ ինչքան շատ պատրաստված լինենք ապագա կռիվներին, այնքան քիչ կլինեն կորուստները ու շատ ու մեծ կլինեն հաղթանակները: