«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, ով կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամային վիճակից։
«ՉԻ» – Ինչ-որ իմաստով սա, իհարկե, ճիշտ մոտեցում է։ Օրինակ՝ եթե երեխաները բակում ֆուտբոլ են խաղում, եւ ինչ-որ մեկն այնպես է «տշում», որ գնդակը դուրս է գալիս դաշտից, հենց նրան էլ ուղարկում են գնդակի հետեւից։
Ռոբերտ Քոչարյանը շատ լուրջ մասնակցություն է ունեցել երկիրն այս վիճակին հասցնելու գործին, այնպես որ՝ ճիշտ կլինի, եթե որպես պատիժ՝ հենց իրեն էլ «ուղարկեն գնդակի հետեւից»։ Մանավանդ որ երկիրն այս վիճակին հասցնելու գործընթացը նաեւ շատ մեծ «ֆինանսական բաղադրիչ» ունի, այսինքն՝ այդ ընթացքում երկիրը կարգին թալանվել է։
Ու եթե հարցին նայենք այս տեսանկյունից՝ Ռոբերտ Քոչարյանն իսկապես կարող է շատ արագ շտկել իրավիճակը, պարզապես կվերադարձնի «տարածը», եւ վերջ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում