Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հերթական հայտարարություններն է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է НСН լրատվական գործակալությունը։
Գաջիևը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորությանը, հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակի պարագայում Հայաստանը «կթաղի» հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները և վերջ կդնի մինսկյան գործընթացին։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով նման տարբերակը պարզապես վիրավորանք կհամարվի Մինսկի խմբին, համանախագահներին և միջազգային ամբողջ հանրությանը։