Խոնարհվելով մերօրյա հերոսների՝ Հայոց բանակի քաջարի զինվորների և նվիրյալ կամավորների սխրագործությունների առջև, ԱՐԵԳԱԿ ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղեկացնում է, որ
1. Զրոյացրել է 2016 թ. ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները:
2. Զիջել է վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող վարկառուների մեկ ամսվա վարկային պարտավորությունները:
3. Հետաձգել է Լեռնային Ղարաբաղի իր գրեթե 2500 վարկառուների ապրիլ ամսվա մարումները , ինչպես նաև սառեցրել դատա-իրավական մարմինների հետ բոլոր գործընթացները:
4. Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ծանր վիրավոր ունեցող իր մի քանի վարկառուների ընտանիքներին՝ աշխատակազմի կողմից հավաքած դրամական միջոցների հաշվին:
Փառք և հավերժ հիշատակ մեր նահատակ հերոսներին:
Շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Անփորձանք ծառայություն մեր քաջ զինվորներին: