ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին պատերազմական իրադարձությունների թեմայով գրեթե չարտահայտվեց։ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ այս առնչությամբ հստակ ոչինչ չասաց, բայցեւ չհերքեց, որ ՀՀ երկրորդ նախագահը դեռ կխոսի։ Նա ասաց, որ Քոչարյանն այս պահին հանրապետությունում չէ, մասնավոր այցով արտասահմանում է գտնվում։
Հետաքրքրվեցինք նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններով։ Նա ասաց, որ չի հետաքրքրվել՝ արդյոք Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ակտիվ հարաբերություններ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է իրեն հարցնել։
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի հետ հանդիպումներին, Սողոմոնյանն ասաց, որ միառժամանակ առաջ հանդիպել են, երեւի մոտ երկու ամիս առաջ։
Հետո առաջ անցնելով շտապեց հերքել, որ Քոչարյանը որեւէ կապ ունի Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության հետ՝ հղում անելով հենց իր՝ Օսկանյանի խոսքերին։
Կարդացեք նաև
«Կարծեմ պարոն Օսկանյանն ինքն էր, չէ, ասել, որ կապ չունի Քոչարյանի հետ էս կուսակցությունը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ կարելի է փորելով եզրակացություն անել, բայց վերջում հանդիպելու ես բետոնի, եւ եթե բետոնն ես փորում, հազիվ թե հանդիպես ճշմարտության։ «Բացում եմ՝ նույն բանն ամեն օր գրած, իսկ որոշ լրատվամիջոցներով նույնիսկ զանգում են, հերքում ես, ասում է՝ թեեւ հերքեց, բայց էդպես չէ»:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում