ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող նույն կուսակցության անդամ Թեդ Քրուզը հայտարարել է, որ լքում է նախագահի թեկնածու առաջադրվելու համար մրցապայքարը, որից հետո պարզ է դարձել, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու կառաջադրվի Դոնալդ Թրամփը, որը կփորձի նախագահ դառնալ 2016թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկնաբանել է այս իրադարձությունը և խոսել է Թեդ Քրուզի և իր միջև ծավալված պայքարի մասին. «Թեդ Քրուզը պարզապես դժոխային մրցակից է, կարող եմ հավաստիացնել բոլորիդ, որ նա հրաշալի ապագա է ունենալու»։
Իր այս որոշումը մեկնաբանել է նաև Թեդ Քրուզը. «Մեծ ափսոսանքով, բայց նաև մեր երկրի ապագայի հանդեպ անսահման լավատեսությամբ պետք է հայտարարեմ, որ դադարեցնում եմ իմ նախընտրական քարոզարշավը»։ Քրուզը հայտարարել է, որ այլևս չի տեսնում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար կենսական հնարավորություն և այդ է պատճառը, որ լքում է մրցավազքը։
Կարդացեք նաև