Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Սամարայի երկրամասում կատարվել է առանձնապես դաժան հատկանիշներով զանգվածային սպանություն։ Այս մասին հաղորդում է fmgnews լրատվական կայքը՝ հղում կատարելով Российская Газета-ին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարել են երեք հոգի, որոնք ազգությամբ ադրբեջանցիներ են։ Դեպքից մեկ շաբաթ անց երեքն էլ հայտնաբերվել են և ձերբակալվել։ Հաղորդվում է նաև, որ կա ևս մեկ կասկածյալ, որին հաջողվել է փախչել հայրենիք։
Մարդասպանները առանձնակի դաժանությամբ սպանել էին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտին և նրա ընտանիքին։ Վեց հոգանոց ընտանիքից հաջողվել է փրկվել միայն 7-ամյա աղջկան, որը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Ընտանիքի մյուս անդամները սպանվել են առանձնակի դաժանությամբ։
Հետաքննությունը պարզել է, որ հանցագործությունը կատարվել է այն պահին, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած են եղել։ Առանձնակի դաժան հանցագործության զոհերի մահը վրա է հասել գլխուղեղի շրջանում ստացված վնասվածքների հետևանքով։
Կարդացեք նաև
Գործի հետաքննության շրջանակներում սարսափելի հանցագործություն կատարածներից մեկը՝ Ռոման Ֆաթալիևը, մեկնաբանել է տեղի ունեցածը. «Որոշել էինք թալանել տունը։ Կարծում էինք, որ տանը ընդամենը երկու հոգի կա, բայց պարզվեց՝ ավելի շատ էին։ Վախի պատճառով ստիպված սպանեցինք։ Գումար էինք փնտրում, բայց չգտանք։ Մեզ հետ բանկային քարտեր, բջջային հեռախոսներ և 906 ռուբլի վերցրինք»։
Գործով մեղադրվող երեք անձինք ձերբակալված են, հետաքննությունը շարունակվում է։
https://www.youtube.com/watch?v=nHwGwMu_h1g
Գոնե դուք էժանագին ապատեղեկատվությամբ մի զբաղվեք. սրանք ոչ թե ադրբեջանցի են, այլ տաջիք…
Հարգելի պրն Վարդանյան, խնդրեմ՝ ծանոթացեք սկզբնաղբյուրին: https://fmgnews.info/47776-azerbaydzhancy-ubili-spyaschuyu-russkuyu-semyu-v-rossii-video-zaderzhaniya-ubiyc.html