Ինչպես արդեն հայտնի է, երեկ, շորթման մեղադրանքով ձերբակալվել է analitik.am լրատվական կայքի տնօրեն եւ խմբագիր Անի Հովհաննիսյանը:
Ոստիկանությունն այս առիթով բավական ուշագրավ տեղեկություններ է հրապարակել: Ըստ այդմ, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Aravot.am-ի տեղեկություններով, Անի Հովհաննիսյանը փորձել է գումար շորթել «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:
Կարդացեք նաև
Մեզ առայժմ չի հաջողվել խոսել Տիգրան Ուրիխանյանի հետ:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ